Արագացնոմ են Բաքվի պահանջով, որ գյուղերը հայտնվեն նրանց տարածքում, Ալիևն էլ գա բացմանը, PR անի. Նազարյան | Region

Արագացնոմ են Բաքվի պահանջով, որ գյուղերը հայտնվեն նրանց տարածքում, Ալիևն էլ գա բացմանը, PR անի. Նազարյան

Մայիս 01,2024 15:28

Սահմանազատումն ու սահմանագծումը սկսվում է այն դեպքում, երբ կնքվում է միջպետական պայմանագիր, -հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ընդգծելով, որ գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչպե՞ս է ստացվում, որ առանց պայմանագրի Երևանը Բաքվի հետ հատվածական սահմանազատում է սկսում:

«Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, սահմանզատում չէ, իսկ Կիրանցի բնակիչներին անհանգստացնում է այն, որ դրա հետևանքով կարող են կորցնել իրենց օրինական տարածքները, որոնք իրենց են պատկանում իրավականորեն»,-նշեց Գեղամ Նազարյանը:

Ըստ նրա՝ բավարար չեն հավաստիացումները, որ սահմանապահների առկայությունը կարող է ապահովել հարակից գյուղերում ապրող մարդկանց անվտանգությունը, մինչդեռ պետք է արվի այնպիսի սահմանազատում, որը Բաքվին թույլ չտա անդադար պահանջներ ներկայացնել ու ճնշել Հայաստանին. «Այսպես արագ սահմանազատում չեն անում, հիմա արագացնում են Ադրբեջանի պահանջով, որ այդ գյուղերը հայտնվեն նրանց տարածքում, Իլհամ Ալիևն էլ գա բացմանը մասնակցի, PR ակցիա անի»:

Նորություններ