Բացվել է դեպի Կիրանց տանող ճանապարհը
Մայիս 03,2024 20:44

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը անդրադարձել է ՊՆ հաղորդագրությանը, համաձայն որի՝ Կիրանցում պայթեցման աշխատանքներ են անցկացվում․
«Առանց մեկնաբանության․․․ Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1(մեկ) պայթյուն:
Ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց․․․