Փողոց դուրս եկած մարդիկ գիտակցում են՝ ինչ կորուստ է սպասվում իրենց. ԱԺ պատգամավոր
«Դելիմիտացիա-դեմարկացիան ամբողջ աշխարհում միջազգային նախադեպերով ունի իր հստակ սկզբունքները և մոտեցումները, դրանք պետք է լինեն հանրության համար ընկալելի»: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությաւն պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ մեր պարագայում որևէ բան հստակ չէ, պահպանված չեն ընթացակարգերը: «Վերցվել է սահմանի մի փոքր հատված, որը Ադրբեջանի համար եղել է առաջնահերթ և սահմանափակ մասում դելիմիտացիա է իրականացվել, միանգամից անցել են դեմարկացիայի գործընթացին»,-նշեց Աբրահամյանը:
Այն ինչ իրականացնում է Հայաստանի իշխանությունը, ըստ Աբրահամյանի, որևէ տրամաբանական շղթայի մեջ չի տեղավորվում:
Ինչ վերաբերում է Տավուշից մեկնարկած շաժմանը և իշխանության պնդումներին, թե արտաքին հետք կա շարժման թիկունքում, Աբրահամյանն արձագանքեց. «Փողոց դուրս եկած մարդիկ գիտակցում են իրավիճակի լրջությունը, գնում են իրենց տների, հայրենի օջախի և երկրի պաշտպանության ճանապարհով, մոտիվացված են, հստակ գիտակցում են՝ ինչ կորուստ է սպասվում իրենց, իրենց ընտանիքներին և երկրին»,-հայտարարեց Աբրահամյանը:
https://www.youtube.com/watch?v=Ul4lwRxPkU4