Հայաստանը պատերազմից հետո. մարդկային ճակատագրեր
Փետրվար 19,2022 21:00
«Region 5+»-ի հերթական թողարկման դիտակետում հետպատերազմական Հայաստանն է՝ նոր խնդիրներով ու մարտահրավերներով, մարդկային ճակատագրերով, ոչ վաղ անցյալի ծանր հուշերով և սպասելիքներով:
- Կյանքը պատերազմից առաջ և հետոյի բաժանվեց այն ընտանիքների համար, որոնց հարազատները Բաքվի բանտերում հայտնվեցին և ռազմագերիներ դարձան: Մելսը 4 ամիս առաջ է տուն վերադարձել:
- Վանաձորցի Վահե Մելիքսեթյանի անավարտ երազանքներին այսօր թևեր ու թռիչք են տալիս նրա հարազատները, ընկերները:
- Հադրութում տունը կորցրած Դավթյանների 16 հոգանոց ընտանիքը զրկված է ապրելու տարրական պայմաններից։ Կացարանը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել, երկար զբաղեցնել չեն կարող։
- Ինչո՞ւ մարդիկ չեն գնում Սյունիքում հանգստանալու…
Եթե մինչև պատերազմը Գորիսը հավակնում էր դառնալ զբոսաշրջային կենտրոն, պատերազմն այստեղ փոխեց ամեն ինչ:
- Պատերազմում որդի կորցրած ծնողին մեծ ուժ է պետք կրկին մայրանալու համար։ 100-ից ավելի կանայք գտել են այդ ուժը և որոշել են լույս աշխարհ բերել իրենց զավակին։