Ինչպե՞ս գերեվարվեց Մելսը. սպասման եւ անորոշության օրերը Բաքվում
Կյանքը պատերազմից առաջ և հետոյի բաժանվեց այն ընտանիքների համար, որոնց հարազատները Բաքվի բանտերում հայտնվեցին և ռազմագերիներ դարձան: Նրանցից մեկն էլ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ Մելս Ամբարդարյանն էր:
Ագրարային համալսարանի ուսանողը կամավոր էր մեկնել ռազմաճակատ, մարտական առաջադրանքներ կատարել,իսկ զինադադարից հետո՝ գերեվարվել: Բաքվի բանտում անցկացրած ծանր օրերը տղան ընթերցանությամբ է լցրել,համաշխարհային գրականություն կարդացել: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի մորը գրած նամակներում նաև ընթերցած գրքերն է քննարկել: Մելսը 4 ամիս առաջ է տուն վերադարձել, իրենց գյուղի 6 ռազմագերիներից միայն մեկն է հիմա մնացել Բաքվում:
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ: