Պաղակն. Կովկասի ամենացուրտ տարածքը. «աքսորավայր»՝ առանց տրանսպորտի, ասֆալտապատ ճանապարհների և դպրոցի
Հուլիս 04,2024 21:01
Շիրակի մարզի Պաղակն բնակավայրը երկար տարիներ հարևան Բերդաշեն գյուղի կազմում է եղել, միացյալ համայնք ձևավորել: Կրկնակի խոշորացման է ենթարկվել, որից հետո արդեն 3 տարի Ամասիայի կազմում է:
Այս բնակավայրն իր ցուրտ կլիմայով ամբողջ Կովկասում է հայտնի, բայց դա բոլորովին չի նպաստել, որ այն պետական հոգածության և ուշադրության կենտրոնում լինի: 10 տարում այստեղ դպրոց կառուցել չհաջողվեց, գյուղատնտեսությունն էլ զարգացման միտում չունի, թեև տարածքը նպաստավոր է անասնապահության համար:
Տուրիզմն էլ չի զարգանում, որովհետև ո՛չ նորմալ ճանապարհ կա, ո՛չ հանրային տրանսպորտ, ո՛չ էլ առևտրի և սպասարկման օբյեկտներ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
