Ախտայի միակ բնակիչը եռագույնը ծածանեց իր տան կտուրին՝ կյանքի կոչելով առաջին նպատակը | Region

Ախտայի միակ բնակիչը եռագույնը ծածանեց իր տան կտուրին՝ կյանքի կոչելով առաջին նպատակը

Հուլիս 11,2024 15:10

Վայոց ձորի մարզի Ախտա գյուղի միակ բնակիչ Վոլոդյա Մնացականյանը հյուրեր ունի։ Գյուղի տիրակալը նրանց հետ շրջում է իր կալվածքում և պատմում Ախտայի  ծագումնաբանությունը։ Ընթացքում դադար է տալիս,  կիսվում կյանքի  դժվարությունների,  վայրի կենդանիների հետ նույն տարածքում ապրելու վտանգների ու այդ ամենից պաշտպանվելու ունակությունների մասին`համեմելով այն զվարճալի  պատմություններով ու հումորներով:

Ցավով է նշում գյուղի դատարկման մասին, բայց միևնույն ժամանակ չի ընկճվում։ Ավելին, վստահեցնում է, որ իր որդիների հետ միասին գյուղը նորովի և նախկինից ավելի լավն է դարձնելու։

Ախտայի պահապանը հավատում է իր տեսլականին`  այն կապելով իր երազանքների ու նպատակների հետ։  Վոլոդյան իր նպատակներից մեկը կյանքի է կոչել, տան կտուրին արդեն  ծածանվում է ՀՀ եռագույնը։ Մյուսը` հյուրատուն կառուցելու նպատակը, տեսադաշտում է։

Վոլոդյա Մնացականյանը թեև հյուրատուն դեռ չի կառուցել բայց հյուրեր է ընդունում, նրանց համար իր ձեռքով խորոված անում, բակում հյուրասիրություն կազմակերպում Ախտայի ոճով։

 

Նկարահանումը՝ հեռախոսով

Կարապետ Կարապետյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ