Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 9.540-ը տեղավորվել են Արմավիրի մարզի տարբեր համայնքներում: Բնակություն են հաստատել տարբեր կացարաններում. մի մասը համայնքային ենթակայության կառույցներում, մյուսները՝ հյուրանոցներում, անհատույց եւ վարձակալությամբ տրամադրված բնակարաններում: Բոլորն ունեն մեծ ու փոքր խնդիրներ՝ անկախ ընտանիքի անդամների թվից ու ապահովվածության աստիճանից:
Արմավիրի մարզպետարանում եւ համայնքապետարաններում նրանց խնդիրներին քաջատեղյակ են, պարբերաբար կարիքների գնահատում են կատարում, որոնք տարբեր են եւ փոփոխական՝ պայմանավորված բնակարանային եւ կենսական պայմաններով, տվյալ շրջանի կլիմայով, տարվա ժամանակաշրջանով եւ այլ գործոններով: