Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում տեղավորվել են ազատ բնակարաններում, որոնց սեփականատերերը հիմնականում հատկացրել են առանց վարձավճարի: Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից տեղահանված Լյուդմիլա Բեգլարյանի ընտանիքը բնակվում է մեր եզդի բարեկամների կողմից տրամադրված տանը: Ամեն ինչ կորցրած ընտանիքի կողքին է ամբողջ համայնքը: Չնայած առկա խնդիրներին ու դժվարություններին՝ փորձում են զրոյից նոր տնտեսություն ստեղծել:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության: