«Անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները չեն համապատասխանում վերջիններիս հետ վարվելու հիմնական կանոններին». քննարկում Մեդիա կենտրոնում | Region

«Անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները չեն համապատասխանում վերջիններիս հետ վարվելու հիմնական կանոններին». քննարկում Մեդիա կենտրոնում

Փետրվար 20,2025 16:16

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով ներդրվելու է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը՝ 2025 թվականի հուլիսի1–ից կամավոր, իսկ արդեն 2026 թվականի հունվարի 1-ից՝ պարտադիր սկզբունքով: Ներդրվող թվային համակարգին հասանելիութուն է ունենալու ՀՀ ներքին գործերի նախարարությունը: Այս որոշումը հասարակության շրջանում  մի շարք հարցերի առաջացման պատճառ է դարձել, մասնավորապես այն մասով, թե այս պարագայում ո՞րքանով է պաշտպանված քաղաքացիների անձնական տվյալները, և ո՞րքանով է պատշաճ իրականացվում թվայնացման գործընթացը ընդհանրապես:

«Անձնական տվյալների պաշտպանությունը դրանք ամեն գնով գաղտնի պահելը չէ, այն կոնվենցիոն սահմանադրական իրավունք է, որի իմաստը տվյալների հետ ճիշտ և բարեխղճորեն վարվելն է՝ քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության օրենքում առարկայացած կանոններին ու սկզբունքներին համապատասխան»,- այսօր Մեդիա կենտրքնում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը: Փորձագետը նշեց.

«Կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների հետ կապված Հայաստանում առկա է համակարգային խնդիր, մասնավորապես՝ ՀՀ օրենսդրական դաշտը հարմոնիզացված չէ, և  տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք օրենքներում անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները չեն համապատասխանում վերջիններիս հետ վարվելու հիմնական կանոններին»:

Անդրադառնալով հարցին տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր  Պապյանը ևս անհասկանալի է որակում Կառավարության այս նախագիծը, ավելի տրամաբանական համարելով տվյալ վերահսկողության իրականացումը աշխատանքի տեսչությանն ու համապատասխան այլ գերատեսչություններին վստահելը:

Փորձագետը առաջ է բերում այն տեսակետը, որ Կառավարությունը վերջին շրջանում իրականացրած օրենսդրական փոփոխություններով նպատակ է հետապնդում տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր ենթակառուցվածների նկատմամբ.

«Կարծես թե փորձ է արվում  շատ մեծ ծանրաաբեռնվածություն կենտրոնացնել ՆԳՆ-ի մոտ: Օրինակ՝ անցած տարի փորձ էր արվում  բոլոր տեսախցիկներից եկած տվյալները ՆԳՆ-ում կենտրոնացնելու, նաև բանակային գաղտնիք հետ կապված որոշակի փոփոխություններ արվեցին, որով հարկային մարմինները հնարավորություն էին ստանում որոշակի ճշտումներ կատարելու քաղաքացիների բանկային տվյալների վերաբերյալ:  Տպավորություն կա, որ փորձ է արվում մարդկանց գաղտնալսելու միջավայր ստեղծել: Իհարկե աշխատանքային պայմանագրերի կնքման ձևաչափի փոփոխությունը ինքնին բարեփոխում է, սակայն իրականացման ձևը առնվազն տարօրինակ է»:

Անդրադառալով հայտարարագրման գործընթացին Գևորգ Հայրապետյանը առանձնացրեց պետության կողմից տրվող այն հնարավոր երաշխիքները, որոնք քաղաքացիների մոտ վստահություն կառաջացնեն իրենց անձնական տվյալների լիարժեք կերպով պաշտպանված լինելու տեսանկյունից, մասնավորապես խնդրահարույց համարելով այն փաստը, որ ԿԲ-ը դեռևս լիարժեք կերպով չի սահմանել arils էլեկտրոային հարթակի չափանիշները, տվյալների փոխանցման կարգն ու ձևաչափը, անվտանգության այն չափանիշները, որոնք ապահովելու են քաղաքացիների անձնական տվյալների գաղնիությունը, քաղաքացիների անտեղյակությանը այն փաստին ինչպես են մշակվելու իր անձնական տվյալները:

Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը լրացում կատարելով այս մասով, առանձնացրեց Կառավարության վարած ներկայիս քաղաքականության և´ դրական, և´ բացասական կողմերը: Վերջինս դրական տեղաշարժ է համարում կատարվող օրենսդրական բարեփոխումներն ու կառավարության կողմից հնարավոր դիտարկումներին ընթացք հաղոորդելը, առկա լուրջ խնդիր՝ գործընթացի իրականացման դանդաղ տեմպը:

 

Նիկոլ Մարգարյան

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Նորություններ