Երեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. բաց նամակ՝ Գլխավոր դատախազին
Հոկտեմբեր 28,2025 13:59
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին.
«Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։
Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաեւի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- նշել է նա:
