Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվեց | Region

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվեց

Հոկտեմբեր 27,2025 23:17

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Այդ մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նա  կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նորություններ