41 տարվա պատերազմն ավարտվում է. PKK-ն լիովին լքել է Թուրքիան
Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ամբողջապես դուրս է եկել երկրից: Թուրքիայի զինված ուժերի և ժանդարմերիայի ուղեկցությամբ 47 քուրդ զինյալներ, թողնելով ծանր զենքերը, լքել են Թուրքիան՝ հեռանալով իրենց ամենամոտ գտնվող սահմանային անցակետից:
Այս իրադարձությունը թուրքական տեղեկատվական դաշտում նկարագրվում է հետևյալ կերպ. «41 տարվա պատերազմն ավարտվում է. PKK-ն ամբողջությամբ լքել է Թուրքիան»: Հատուկ ընդգծվում է նաև այն փաստը, որ սա առաջին դեպքն է, երբ ՔԲԿ-ականները չեն զբաղեցրել Թուրքիայում գտնվող իրենց ձմեռային ռազմազաները:
Տեղեկությունների համաձայն՝ Թուրքական զինուժն այժմ համապատասխան ուսումնասիրություններ է կատարում զինյալների կողմից լքված ապաստարաններում:
Աղբյուր՝ ermenihaber.am
