Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Հոկտեմբեր 28,2025 09:01
Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի հյուսիսարևտմյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Շուրջ 6 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Իզմիր, Բուրսա, Ստամբուլ, Թեքիրդաղ, Քոջաէլի, Սաքարյա և Մարմարա ու Էգեյան ծովերին հարող մի շարք այլ նահանգներում:
Ըստ նախնական տվյալների` փլուզվել է 4 շենք և 1 խանութ: Անվտանգության նկատառումներից ելնելով Բալըքեսիրում դպրոցներին հարկադիր արձակուրդ է հայտարարվել:
Թուրքիայի առողջապահության նախարարությունն անդրադառնալով ուժգին ցնումներին, հայտնել է 19 վիրավորի մասին, որից 4-ն արդեն դուրս են գրվել:
Աղբյուր՝ ermenihaber.am
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
