Ձերբակալվել է Լուվրի կողոպուտի 2 կասկածյալ
Հոկտեմբեր 27,2025 13:01
Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են անցյալ շաբաթ Լուվրում կատարված կողոպուտի գործով երկու կասկածյալի՝ հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Փարիզի դատախազությունը հաստատել է լուրը:
AFP-ի աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը ձերբակալվել է Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում, երբ պատրաստվելիս է եղել նստելու Ալժիր մեկնող ինքնաթիռը: Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց՝ Փարիզի արվարձաններից մեկում:
Լուվրից գողացված թագավորական զարդերի արժեքը գնահատվում է մոտ 88 միլիոն եվրո (102 միլիոն դոլար)։
Պաշտոնյաները հայտնել են, որ կողոպուտը տևել է ընդհանուր առմամբ ութ րոպեից պակաս, այդ թվում՝ չորս րոպեից պակաս Լուվրի ներսում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
