Որտե՞ղ են մարզվում աշխարհի և Եվրոպայի գյումրեցի չեմպիոնները, ի՞նչ ճանապարհով են հասնում պատվո հարթակին
Հոկտեմբեր 27,2025 12:30
Գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը, աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվելուց հետո, մի քանի օրից կսկսի մարզումները, բայց ինչպես նա, այնպես էլ գյումրեցի մյուս ծանրորդները, մարզադահլիճ չունեն։ Մարզադահլիճը, որտեղ պարապմունքներ են անցկացրել ավելի քան 30 տարի, հրդեհվել էր 10 ամիս առաջ։ Դրանից հետո նրանք քաղաքի տարբեր մարզադպրոցների դահլիճներում են պարապում։
Ոմանք մարզումներն անցկացնում են «Օլիմպիկ» հյուրանոցի մարզադահլիճում։ Մասնավոր այս դահլիճում ժամանակավոր են տեղավորվել։ Չեմպիոն մարզիկների ցանկությունն է՝ սեփական մարզադահլիճ ունենալը, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչ այժմ խնդրի լուծման ոչ մի տարբերակ չի ներկայացրել մարզիկներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
