Մամիկոն Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն | Region

Մամիկոն Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Հոկտեմբեր 24,2025 14:30

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ նվաճեց:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում 19-ամյա մարմնամարզիկը 14.600 միավոր վաստակեց եւ նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:

Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը 4-րդն է:

Երզափակիչում Համլետ Մանուկյանը վաստակեց 14.433 միավոր:

Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլը հաղթահարել էր 14.400 միավորով: Համլետ Մանուկյանը՝ 14.500 միավորով:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յանմին Յոնը, որը վաստակեց Մամիկոն Խաչատրյանին հավասար միավոր՝ 14.600: Բրոնզե մեդալակիր դարձավ ԱՄՆ ներկայացնող Պարիկ Հուփսը 14. 566 միավորով:

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում եզրափակիչ է դուրս եկել նաեւ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.566 միավորով երկրորդն էր: Օլիմպիական փոխչեմպիոնի մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Նորություններ