ՀՀ հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին
Հոկտեմբեր 27,2025 15:10
Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:
Մեր թիմի կազմում կլինեն` 60 կգ` Կառլեն Դավթյանը, 65 կգ` Ժորա Գրիգորյանը, 71 կգ`Հովհաննես Հովհաննիսյանն ու 94 կգ` Հովհաննես Ղահրամանյանը: Հավաքականի մարզիչ` Երվանդ Կիրակոսյան, պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում` նոյեմբերի 1-6-ը:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
