Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 28,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 28-ին, 30-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.7°C (2023 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.1°C (1977 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.3°C
