Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն է հայտարարել 4 դատավորի
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն:
Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից՝ նշելով, որ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին հայտարարվել է նկատողություն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանը դեմ է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդության բավարարմանը և ունի հատուկ կարծիք։