Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը
Նոյեմբեր 23,2026 09:28
Այսօր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։
Ինչպես ավելի վաղ իշխանության ներկայացուցիչները հայատրարել էին, Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղում չկա։
Նոր Սահմանադրության նախաբանում գրված է․«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին:
