ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին | Region

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին

Փետրվար 05,2024 16:18

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օրերս այցելել է Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։

ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունու հաղորդմամբ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին առաջին անգամ տեսակցել էին 2023 թվականին նոյեմբերի սկզբին։

Նորություններ