Հայ-չինական համագործակցության արդյունքը․ Գյումրիում տվյալներ կստանան մինչև 15․000 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ

Երկրաշարժագիտության ոլորտում բավականին մեծ փորձ ունեցող ու զգալի առաջընթաց գրանցած Չինաստանն արդեն մի քանի տարի համագործակցում է Գյումրու երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետ։ Այդ փոխգործակցության արդյունքում Հայաստանի տարբեր տարածքներում սեյսմադինամիկական կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս բարձր ճշգրտության ժամանակակից սարքավորումներով գրանցել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում՝ մինչև 15․000 կմ հեռավորության վրա տեղի ունեցող երկրաշարժերը։
Նմանատիպ համալիր ցանց, ըստ գիտնականների, ամբողջ Կովկասում չկա։ Առաջինը դրանք տեղադրվել են Հայաստանում։ Չինական կողմը 1,4 մլն դոլարի ներդրում է կատարել։
Այսօր Գյումրու Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում տեղի է ունեցել ծրագրի շրջանակում կառուցված սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Չինաստանի երկրաշարժերի վարչության ղեկավարը, գիտնականներ։ Չինական կողմը բացահայտել է, որ Հայաստանի ու Չինաստանի միջև գիտության ոլորտում համագործակցություն եղել է դեռ 1950-ականներից։
Մանրամասները՝ Ռեգիոնս TV-ի տեսանյութում։