ՔՊ-ն մերժեց օրակարգում ընդգրկել «Պատիվ ունեմ»-ի հեղինակած վարչապետին իմպիչմենթ հայտարարելու մասին նախագիծը | Region

ՔՊ-ն մերժեց օրակարգում ընդգրկել «Պատիվ ունեմ»-ի հեղինակած վարչապետին իմպիչմենթ հայտարարելու մասին նախագիծը

Հոկտեմբեր 21,2025 11:45

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր մերժեց «Պատիվ ունեմ»-ի հեղինակած  «Ազգային ճգնաժամի և պետական ​​կառավարման ձախողման մասին», այսպես ասած՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին  հայտարարության նախագիծը ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառել։

Ընդդիամդիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ներկայացնելով նախագիծն, ասաց, որ հունիսի 7-ից մինչ օրս 34 պատգամավոր միացել է Հայաստանի վարչապետի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացին։ Նա նշեց՝ անվստահության քվեարկություն հայտարարելու գործընթացը անհնար է առանց ժողովրդի, լայն հասարակական զանգվածների աջակցության և փողոցային պայքարի»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, ըստ Մամիջանյանի, վստահեցրել են, որ չեն խոչընդոտի Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։

 «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը աջակցում է նախագծին։

Նորություններ