Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից
Հոկտեմբեր 21,2025 12:27
Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից: Այս մասին այսօր Telegram-ի իր ալիքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
ՊՆ հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է զինծառայության ժամկետը 2 տարուց դարձնել 1.5 տարի, պետք է ուժի մեջ մտներ 2026-ի ամառային զորակոչից։ Փաշինյանն ասաց, որ այսօր խորհրդակցել է նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ավելի վաղ՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել են, որ օրենք ուժի մեջ կմտնի 2026թվականի հունվարի 1-ից։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
