Պենտագոնը հաստատել է, որ Իրանը կարճ և միջին հեռահարության հրթիռներ է արձակել Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ․զոհերի մասին տեղեկություններ չկան | Region

Պենտագոնը հաստատել է, որ Իրանը կարճ և միջին հեռահարության հրթիռներ է արձակել Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ․զոհերի մասին տեղեկություններ չկան

Հունիս 23,2025 22:38

Պենտագոնը  հաստատել է, որ Իրանը մի քանի կարճ և միջին հեռահարության հրթիռներ է արձակել Կատարի Ալ Ուդեյդ ամերիկայն ավիաբազայի ուղղությամբ։

ԱՄՆ գերատեսչությունը հայտնել է, որ այս պահին ամերիկացի զոհերի մասին տեղեկություններ չկան, նշելով՝ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»:

Այսօր  Իրանը հրթիռներ է արձակել Կատարի ուղղությամբ՝ թիրախավորելով ամերիկյան ռազմաբազան է։

Axios-ի փոխանցմամբ՝ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ Կատարի վրա արձակված հրթիռների քանակը հավասար է ԱՄՆ-ի կողմից շաբաթ օրը Իրանին  հարվածելու ժամանակ օգտագործված ռումբերի քանակին։

«Իրանական հզոր ուժերի կողմից հարձակման թիրախ դարձած բազան հեռու էր Կատարի քաղաքային օբյեկտներից և բնակելի թաղամասերից։ Այս գործողությունը որևէ սպառնալիք չի ներկայացրել մեր բարեկամական և եղբայրական երկրի՝ Կատարի և նրա ազնիվ ժողովրդի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում պնդում էր, որ «ավերիչ և հզոր հրթիռային հարձակում» է իրականացրել Ալ Ուդեիդի դեմ։

«Այս բազան Ռազմաօդային ուժերի շտաբն է և ԱՄՆ ահաբեկչական բանակի ամենամեծ ռազմավարական ակտիվը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում», – ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Իրանը «ոչ մի պարագայում անպատասխան չի թողնի իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ուղղված որևէ հարձակում», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Նորություններ