Իրանը հրիթներ է արձակել Կատարի ուղղությամբ՝ թիրախավորելով ամերիկյան ռազմաբազան

Իրանը հրթիռներ է արձակել Կատարի ուղղությամբ, թիրախում ամերիկյան ռազմաբազան է։ Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյունների ձայներ են լսվում։
Իրանը հարվածներ է հասցնում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մտավ իրանա-իսրայելական պատերազմի մեջ ու խոցեց իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը խոստացել էր հակահարված տալ ու վրեժ լուծել։
Կատարը հայտարարել է, որ ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը՝ բնակիչների և այցելուների անվտանգությունն ապահովելու համար։ Ավելի վաղ Կատարում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին խորհուրդ էր տվել ապաստան գտնել՝ «զգուշության անհրաժեշտությունից» ելնելով։
Axios-ը գրում է, որ Իսրայելցի պաշտոնյայն հայտնել է, որ Կատարի ուղղությամբ արձակվել է առնվազն 10 հրթիռ, Իրաքի ուղղությամբ առնվազն մեկ հրթիռ։
«Սպիտակ տունը և Պաշտպանության նախարարությունը տեղյակ են և ուշադիր հետևում են Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային սպառնացող հնարավոր սպառնալիքներին», – Axios-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Իրանական լրատվամիջոցները հաստատել են, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ գործողություն է ընթանում։
«Մենք ո՛չ սկսել ենք պատերազմը, ո՛չ էլ խնդրել ենք այն, բայց մենք թույլ չենք տա, որ մեծ Իրանի դեմ ագրեսիան անպատասխան մնա», – հարձակումից կարճ ժամանակ առաջ X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը