Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել, իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ. ՆԳՆ
Հուլիս 13,2025 18:55
Հուլիսի 13-ին՝ ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում երեխա է կորել․ մոտակայքում առկա է նաև առվակ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ»,- նշել է նա:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
