Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 15,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 15-ին, 18-19-ի կեսօրից հետո, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանփին հատվածներում հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 15-19-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Հհ 14.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 14.07

Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       13.7°C (1961թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.3°C

Նորություններ