Արցախցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից․բնակվարձի փոխհատուցման ծրագիրը շարունակելու շուրջ համաձայնության չեն եկել

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների և կառավարության ներկայացուցիչների միջև հանդիպումն ավարտվել է։ Հանդիպումից հետո Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ դժգոհ են քննարկումից, նշեց, որ հանդիպումը նախատեսվածից երկար է տևել: Հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արմեն Ադիլխանյանի հետ, ներկա է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, ինչպես նաև փոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը։
Նա ասաց, բնակվարձի ծրագիրը շարունակելու պահանջի վերաբերյալ համաձայնություն չեղավ․« Այսինքն, կատարվեց այն, ինչ ես մինչև մտնելն ասում էի, որ հերթական անգամ քննարկում է լինելու, քննարկման համար։ Նշեցին, թե կառուցողական են տրամադրված ծրագրերի բարելավումների վերաբերյալ, սակայն ես իմ փորձից կարող եմ ասել, որ անիմաստ է։ Կարծեք՝ զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ իշխանությունները չեն տեսնում, որ մարդիկ ծանր իրավիճակում են։ 50 հազար մարդու զրկել են բնակվարձի աջակցությունից, բայց ասում են, մենք չենք դադարեցրել ծրագիրը»:
Հիշեցնենք, որ այսօր բողոքի ցույց էին անում, իսկ նստացույցը Ազատության հապարակից տեղափոխել էին կառավարության շենքի մոտ։ Նրանք ներկայացրել էին իրենց պահանջագիրը՝
1)Վերականգնել բնակվարձի աջակցության ծրագիրը բռնի տեղահանված բոլոր այն արցախցիների համար, որոնք չունեն բնակարան Հայաստանում՝ մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը։
2) Բնակաապահովման գոծող ծրագրում ներառել նշանակալի բարելավումներ, այդ թվում՝ տրամադրել լրացուցիչ աջակցություն փոքրակազմ, զոհվածների ու այլ խոցելի ընտանիքներին։
3) Մեծացնել աջակցությունը տուն կառուցելու բաղադրիչի համար՝ խթանելով շահառուներին կառուցել տուն անընդհատ թանկացող երկրդորդային շուկայից գնելու փոխարեն։
4) Ներդնել ներառական և արդյուանվետ մեխանիզմ խորհրդի մարտի 29-ի պահանջագրի մնացած կետերի քննարկման ու իրականացման համար, որոնք կապահովեն Արցախի ժղովրդի իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում։