Դատախազությունը պահանջում է նախկին դեսպանից բռնագանձել 1 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ | Region

Դատախազությունը պահանջում է նախկին դեսպանից բռնագանձել 1 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ

Հուլիս 14,2025 17:31

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

-1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում,
-3 իրավաբանական անձում մասնակցություն,
-շուրջ 90 միլիոն դրամ:

Նորություններ