ԶՈՒ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցության հարցը | Region

ԶՈՒ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցության հարցը

Հուլիս 16,2025 13:30

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ հուլիսի 14-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար:

Համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ և եվրոպական բանակների ցամաքային զորքերի բարձրաստիճան զինվորականների հետ:

Նորություններ