«էդ բառապաշարով թող ոչ մեկ չփորձի մրցակցել ինձ հետ, ես 5 քրեակատարողականում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ»․ Փաշինյանը՝ հայհոյանքների մասին | Region

«էդ բառապաշարով թող ոչ մեկ չփորձի մրցակցել ինձ հետ, ես 5 քրեակատարողականում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ»․ Փաշինյանը՝ հայհոյանքների մասին

Հուլիս 16,2025 13:42

«Երբ այդ ամեն ինչն ասում են մեր հասցեին, այդ թվում՝ քաղաքական մակարդակում, այդ ժամանակ մենք երկրի ղեկավար չենք, բայց երբ մենք ենք ասում, դառնում ենք երկրի ղեկավար։ Ամենատխուրն այն է, որ այդ մոտեցումը ցույց տվեց իր արդյունավետությունը։ Որովհետև երբ մարդիկ կան, որոնք մտածում են, որ չի կարող նույն կերպ, դեռ մի բան էլ ուժեղացված դոզաներով հակադարձումներ լինեն, իրենք իրենց շատ անկաշկանդ են զգում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով իր և իր կնոջ՝ իրենց ընդդիմադիրներին ու վիրավորողներին հայհոյանքներով ու վիրավորանքներով պատասխանելուն, ու Փաշինյանի առաջարկած փոխադարձ վիրավորանքների «հրադադարին»։

Նա ասաց, որ իրեն վիրավորողները պետք է իմանանան, որ ինքը կարող է նույն գործիքակազմով պատասխանել․«Կամ ես առաջարկում եմ ընդհանրապես հրաժարվենք դրանից»։

Ասաց՝ եկեք հայհոյախոսությանը վերջ տանք․«էդ բառապաշարով թող ոչ մեկ չփորձի մրցակցել ինձ հետ, ես 5 քրեակատարողական հիմնարներկում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ՝ բանասիրական և բանահյուսական հետաքրքրություններով: Պետք չէ Պանդորայի արկղը բացել։ Եթե մեկը մտածում է, որ ինքը շատ հարուստ բառապաշար ունի, կարող  է շատ աղքատիկ իրավիճակում հայտնվի: Հայհոյանքը ինչ է, փաստարկների բացակայություն: Իմ առաջարկն էն է, որ եկեք դադարեցնենք դա, մեկ ա մի X պահի դադարելու է։ Մի դրդեք մեզ, որ գնանք սեպը սեպով հանելու տրամաբանությամբ, որ բոլորն ասեն՝ հա, իսկականից, ոնց որ էդքան էլ լավ չի, եկեք չանենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նորություններ