Դրա մասին խոսելը դեռ վաղ է. Սպերցյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3։0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Խաղից հետո հայ կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով։
«Որքանո՞վ էինք գոհ մեր ցուցադրած խաղից՝ դրա մասին խոսելը դեռ վաղ է։ Կա անելիք։ Մենք սկսում ենք արագ տեմպով խաղալ։ Ակնհայտ է, որ դժվար է՝ ֆիզիկապես դեռ լիովին պատրաստ չենք։ Խնդիրներ ունեցանք և՛ առաջին, և՛ երկրորդ խաղակեսերում։ Բայց մենք խփեցինք մեր գոլերը, դա ամենակարևորն է։ Ամենակարևորն այն է, որ անառիկ պահեցինք դարպասը, բայց դեռ կա աճելու և մարզվելու տեղ»,- ասել է Սպերցյանը Матч ТВ-ի հետ զրույցում։
Հաջորդ տուրում՝ հուլիսի 26-ին, «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Լոկոմոտիվին»։