Արոնյանը գրառում է կատարել Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարում հաղթելուց հետո
Հուլիս 21,2025 16:16

Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը եզրափակիչում ամերիկացի Հանս Նիմանի նկատմամբ տարած պատմական հաղթանակից հետո (1.5:0.5) գրառում է կատարել իր սոցցանցի էջում։
«Շատ ուրախ եմ Լաս Վեգասի ազատ ոճի շախմատի Մեծ սաղավարտում հաղթելու համար։ Շնորհակալություն ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս։ Միշտ առաջ»,- գրել է Արոնյանը։
Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը նվաճեց առաջին խոշոր տիտղոսը Ֆրիսթայլ շախմատում։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 750 հազար դոլար, իսկ հաղթող Արոնյանը ստացել է 200 հազար դոլար։