Ըմբիշ Հայկ Խլոյանը՝ արծաթե մեդալակիր. վարկանիշային մրցաշար
Հուլիս 21,2025 22:31
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում 97 կգ քաշային Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Խլոյանը տարել է 4 հաղթանակ, որից երկուսը՝ վաղաժամ:
Եզրափակչում Խլոյանը 1:3 հաշվով զիջել է վրացի մրցակցին:
Հիշեցնենք, որ Արման Անդրեասյանը ևս դարձել էր արծաթե մեդալակիր, Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ էր նվաճել:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
