Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 23,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի  25-ի կեսօրից հետո, 26-27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 22.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 22.07

Երևան քաղաքի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    39°C (2000թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        15.6°C (2004թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    26.5°C

Նորություններ