Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 25,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ի և 28-29-ի կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 24.07

Երևան քաղաքում` 

Հուլիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 24.07

Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան`     39.5°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         13.5°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   26.5°C

Նորություններ