BOLD LLC ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք | Region

BOLD LLC ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք

Հուլիս 25,2025 14:57

BOLD LLC (Bold.com- հնարավորություն է տալիս ստեղծել ռեզյումեներ) ընկերությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որի մասին ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։

«Արտահոսքը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։ Արտահոսած տվյալները ներառում են օգտատերերի կողմից հարթակում ստեղծված և պահված ռեզյումեները։

Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ դրանք ստատիկ ֆայլեր են, որոնք մուտք չեն ապահովում օգտատերերի հաշիվներին կամ մուտքի հավատարմագրերին։

Ռեզյումեների բովանդակությունը կարող է պարունակել ինչպես հիմնական նույնացուցիչներ, այնպես էլ լրացուցիչ անձնական տվյալներ՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։ Ըստ ընկերության նամակի՝ արտահոսած տվյալները վերաբերում են Հայաստանից 382 անձի։

Խորհուրդ ենք տալիս․

Վերանայել նշված հարթակում պահվող տեղեկությունները,

Զգուշանալ հնարավոր ինքնության գողության կամ տվյալների չարաշահման փորձերից»,- ասվում է հաղորդագրությունում։

Նորություններ