«Երբ ՀՀ Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այդ ժամանակ էլ կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը»․Ալիև | Region

«Երբ ՀՀ Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այդ ժամանակ էլ կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը»․Ալիև

Օգոստոս 27,2025 13:11

«Երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այդ ժամանակ էլ կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է։  Խաղաղության պայմանագիրը պաշտոնապես չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը, հավելելով․«Որքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն այդ փոփոխությունը»։

Նա նշել է նաև, որ «Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ այս փաստաթղթի նախաստորագրման փաստը, արդեն իսկ նշանակում է պատերազմի ավարտ։ Սա Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար բացում է բոլորովին նոր հնարավորություններ»։

Ալիևը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ճանապարհի մասին խոսելիս  Սյունիքով անցնող ճանապարհը շարունակել է անվանել «Զանգեզուրի միջանցք»։ Նա վստահություն է հայտնել, որ այդ նախագիծը կիրագործվի, քանի որ կրում է ԱՄՆ նախագահի անունը։

Նա նշել է, որ կարող է միայն հոսալ ու կռահել, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին․« Բայց, կրկնում եմ, ես բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ Հայաստանի ներքին քաղաքականությանն այնքան էլ լավ ծանոթ չեմ»։

Նորություններ