«Մեկնարկած որևէ դրական բարեփոխում չի դադարեցնելու իր ընթացքը»․ՊՆ փոխնախարարը պաշտպանական բյուջեի կրճատման մասին | Region

«Մեկնարկած որևէ դրական բարեփոխում չի դադարեցնելու իր ընթացքը»․ՊՆ փոխնախարարը պաշտպանական բյուջեի կրճատման մասին

Սեպտեմբեր 26,2025 13:06

Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոլորտի հետ կապված բոլոր բարեփոխումներն իրենց ընթացքը շարունակելու են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում չպարզաբանեց, թե ինչու է ՊՆ–ի  2026–ի բյուջեն  կրճատվում։

«Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոլորտի հետ կապված բոլոր բարեփոխումներն իրենց ընթացքը շարունակելու են Կրճատման վերաբերյալ վարչապետը ԱԺ–ում պատգամավորի հարցին պատասխանելով՝ հանգամանորեն ներկայացրել է»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝  մեկնարկած որևէ բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու և դա ընթացս իր տրամաբանական ավարտին հասնելու է։

Եթե ֆինանսավորումը պակասում է, արդյոք դա չի ազդելու ռազմական գնումների վրա, այս հարցին ի պատասխան էլ Սարգսյանն ասաց․«Նախ, ի պաշտոնե ես ֆինանսաբյուջետային այդ ոլորտային խնդիրներին չափից ավել ծանոթ չեմ և ես չեմ ցանկանում ոչ մասնագիտական հիմնավորումներ ներկայացնել, որոնք հետո կարող են քննարկման առիթ դառնալ։ Ես միայն կարող եմ պնդել, որ մեկնարկած որևէ դրական բարեփոխում չի դադարեցնելու իր ընթացքը»։

Փոխնախարարը չմանրամասնեց, թե պաշտպանական բյուջեի կրճատման հետևանքով որ ծրագրերն են տուժելու։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց․«Խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ ես շատ եմ խոսելու այդ մաիսն, հիմնավորված կասեմ։ Ձեր  պատկերացումներն այդքան էլ չեն համապատասխանում այդ թվերի տրամաբանությանը»։

 

Նորություններ