«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել | Region

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել

Սեպտեմբեր 16,2025 12:54

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ են ներկայացնում, որով նախատեսվում է հետևյալ քայլերի հերթականությունը.

  1. Վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա։
  2. Ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որի գերակայությունները պետք է լինեն՝
  • կայունացնել ազգային անվտանգության իրավիճակը,
  • վերականգնել օրենքի գերակայությունը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երաշխավորել ժողովրդավարական ազատությունները,
  • վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը,
  • կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ,
  • կասեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկումը,
  • զերծ պահել երկիրը տնտեսական ցնցումներից,
  • միջազգային հարթակներում առաջ մղել ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը։

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։

Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները»,-նշված է հայտարարության մեջ։

 

Նորություններ