Բացի Պորտուից եվրոպական ևս մեկ հեղինակավոր ակումբ սկսել է հետաքրքրվել Թիկնիզյանի ծառայություններով
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտնվել է պորտուգալական ևս մեկ գրանդ ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ Լիսաբոնի «Բենֆիկան» ևս հետաքրքրություն է ցուցաբերել հայ պաշտպանի նկատմամբ։ Ակումբի ներկայացուցիչները հետևել են Թիկնիզյանի խաղին Եվրոպա լիգայի «Բրագայի» և «Ցրվենա Զվեզդայի» միջև անցկացված հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 26-ամյա խաղացողի գործակալը հաստատել էր, որ «Պորտուի» սկաուտները հետևել են իր հաճախորդի խաղին, սակայն ոչինչ չէր ասել «Բենֆիկայի» հետաքրքրության վերաբերյալ։
Նաիրի գործող պայմանագրի ժամկետը բելգրադյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ի համաձայն՝ Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։
