Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 346 հատ խեցգետնաորսիչ և 90 հատ ձկնորսական ցանց․ ՇՄՆ
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից Սևանա լճում և հարակից տարածքներում իրականացվող մշտադիտարկման շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ բնակավայրի հարակից տարածքում ձեռնարկված միջոցառման արդյունքում Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 346 հատ խեցգետնաորսիչ և 90 հատ ձկնորսական ցանց, իսկ 76 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ։
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, ձեռնարկվում են միջոցառումներ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։
