Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից | Region

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից

Նոյեմբեր 04,2025 11:02

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային վերջին օրը՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանն ունի 5 մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 94 կգ քաշային Մնացական Աբրահամյանը:

Ժամը` 14:00-ին, մինչև 23 տարեկան աղջիկներից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայինները, այստեղ Հայաստանը կներկայացնի Մերի Թումասյանը:

16:00-ին 110 կգ ծանրորդների մրցաշարում մեդալային պայքարի մեջ կմտնեն Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը:

Եվ ժամը`18:30-ին գերծանր քաշային ծանրորդների մրցմանը Հայաստանը կներկայացնի Աշոտ Մովսիսյանը:

Նորություններ