Արամ Ա Վեհափառը «Սբ․ Մեսրոպ Մաշտոց» և «Կիլիկիան ասպետ» շքանշաններով է պարգևատրել | Region

Արամ Ա Վեհափառը «Սբ․ Մեսրոպ Մաշտոց» և «Կիլիկիան ասպետ» շքանշաններով է պարգևատրել

Նոյեմբեր 10,2025 20:57

Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սբ․ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պատվել սոսի Փոլատյանին և «Կիլիկիան ասպետ» շքանշանով ՝ Ռազմիկ Փոլատյանին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Սան Ֆրանսիսքօ հովուապետական այցելութեան առաջին երեկոյեան, ի պատիւ իրեն տրուած ճաշկերոյթի ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առիթը յարմար նկատելով՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով գնահատեց Սօսի Փօլատեանը, իսկ «Կիլիկեան Աստպետ» շքանշանով՝ անոր զաւակը՝ Ռազմիկ Փօլատեանը:

Սօսի Փօլատեան երկար տարիներ գործօն մասնակցութիւն բերած է Լիբանանահայ Օգնութեան Խաչին (Լ.Օ.Խ.), Լիբանանի նախագահին նշանակած կնոջական յանձնախումբին մէջ ներկայացուցած է հայ համայնքը, անդամ է Ազունիէի ազգային բուժարանի խնամակալ մարմինին, ինչպէս նաեւ անդամակցած է մարդասիրական ու ընկերային բնոյթ ունեցող յանձնախումբերու եւ յաճախակի առիթներով յօդուածներ ստորագրած է հայ մամուլի էջերուն վրայ:

Ռազմիկ Փօլատեան կարեւոր ներդրում բերած է Սան Ֆրանսիսքոյի մեր համայնքին, յատկապէս եկեղեցւոյ ու դպրոցի առնչուած ծրագիրներուն ու աշխատանքներուն:

Յայտնենք, որ ճաշկերոյթի ընթացքին յաջորդաբար խօսք առին առաջնորդ սրբազան հայրը՝ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեանն ու Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Ռոստոմ Այնթապլեանը»:

Նորություններ