Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Նոյեմբեր 11,2025 13:49
Գեներալ Մանվել Գրիգորյանի դստերը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ կոմիտեի՝ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատավճիռ, դատական ակտ կայացնելու, նաև՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով։
Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։ Նոյեմբերի 7-ին ԲԴԽ-ն ն բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվել Նաիրա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
