Ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովային սպանած 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում | Region

Ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովային սպանած 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Նոյեմբեր 17,2025 12:58

Հայաստանում Չեչնիայի քաղաքացի Այշաթ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Հայաստանում ապաստանած 23-ամյա Այշաթ Բայմուրադովային իրավապահները հոկտեմբերի 20-ին գտել են մահացած։

Նրա ընկերները պատմել են, որ Բայրմուրադովան հոկտեմբերի 15-ին գնացել էր հանդիպման՝ Instagram-ով ծանոթացած մի աղջկա հետ։ Հետո պարզվել է, որ այդ աղջկա հետևորդների մեջ կան մարդիկ՝ Ռամզան Կադիրովի շրջապատից։ Մի քանի օր նրանից լուր չի եղել, ընկերները փնտրում էին, հետո նրա մարմինը գտան վարձով բնակարանում։

Նորություններ