Ինչպես դիմավորեցին գյումրեցիները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին | Region

Ինչպես դիմավորեցին գյումրեցիները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Փետրվար 17,2026 16:04

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին Գյումրիում դիմավորեցին ծափահարություններով, վանկարկումներով և հոգևոր երգերով։ Մինչ նրա ժամանումը և թեմի առաջնորդարան մուտք գործելը ղողանջում էին Սուրբ Յոթ Վերք եկեղեցու զանգերը։

«Կան սահմանափակումներ, Սրբազանը չի կարող իջնել, ժողովրդի հետ շփվել, մասնակցել պատարագի։ Տեսակցության առումով տնային կալանքի պայմաններն ավելի խիստ են, քան ՔԿՀ-ում էր։ Պետք է մխիթարվենք նրանով, որ Սրբազանն արդեն իր տանն է»,-Regions TV-ի հետ զրույցում հայտնեց Միքայել Սրբազանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ նա երկրորդ անգամ ենթարկվել էր վիրահատության։

Նորություններ