Գյումրիում երեխաների 56%-ը բուլինգը համարում է լուրջ խնդիր․ ի՞նչ պետք է անել խնդիրը բացահայտելու և կանխելու համար․ «Ձեր տանը» Podcast | Region

Գյումրիում երեխաների 56%-ը բուլինգը համարում է լուրջ խնդիր․ ի՞նչ պետք է անել խնդիրը բացահայտելու և կանխելու համար․ «Ձեր տանը» Podcast

Մարտ 15,2026 19:00

«Ձեր տանը» Podcast-ի թողարկումը նվիրված է այն խնդիրներին, որոնց մասին հաճախ լռում են։ Այս թողարկման ընթացքում «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Տաթևիկ Մեխակյանն ու «Նոր լույս» ՀԿ-ի գործադիր տնօրեն, կրթության հետազոտող Շողեր Միքայելյանը պատմում են բուլինգի իրական պատմություններ։

Բուլինգը պարզապես երեխայական վեճ չէ, այն համակարգված ճնշում է, որը կարող է փոխել մարդու ճակատագիրը։

Գյումրիում անցկացված հարցումների համաձայն՝ երեխաների 56%-ը բուլինգը համարում է լուրջ խնդիր։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկրորդ աշակերտ առնչվում է ճնշումների կամ ականատես է լինում դրանց։

Պոդքաստի ընթացքում պատմում են՝ կան դեպքեր, երբ ուսուցիչներն իրենք են բուլինգի ենթարկում երեխային՝ թիրախավորելով նրան, դասընկերներն էլ սկսում են կրկնել ուսուցչի վարքագիծը։

Շողեր Միքայելյանն ասում է՝ Շիրակի մարզի դպրոցներում առավել տարածված է խմբային բուլինգը, երբ աշակերտների մի ամբողջ խումբ թիրախավորում և պարբերաբար ճնշում է մեկ երեխայի։

Տաթևիկ Մեխակյանի փաստմամբ՝ ամենատարածվածը հոգեբանական բուլինգն է, երբ թիրախում հաճախ հայտնվում է երեխայի արտաքինը, մասնավորապես՝ ավելորդ քաշը։

Մասնագետները ծնողներին գործնական խորհուրդ են տալիս՝ ինչպե՞ս հասկանալ, որ երեխան օգնության կարիք ունի, ինչպես աշխատել բուլերի և ականատեսների հետ։

Ինչպե՞ս ձեռք բերել երեխայի վստահությունը և դառնալ նրա պաշտպանը՝ լսեք մեր թողարկման մեջ։

Միացե՛ք քննարկմանը և օգնե՛ք բարձրաձայնել այս խնդիրները։ Քննարկելով և իրազեկելով կարող ենք փոխել իրականությունը։

Գրեք մեզ, առաջարկեք թեմաներ և մենք կգանք Ձեր տուն՝ միասին քննարկելու Ձեզ հուզող հարցերը։

Նորություններ